About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Կրկին չինացիներ, կրկին անհավանական գյուտեր...



Այո, վերջին տարիներին Չինաստանը դարձել է տեխնիկայի զարգացման էպիկենտրոնը:
Բոլորովին վերջերս ևս մեկ անգամ չինացիները ապացուցեցին այդ փաստը` ներկայացնելով մի ծրագիր, որը կարող է որոշել մարդու ստախոս լինելը: Այդ ծրագիրը տեղադրվում է բջջային հեռախոսի մեջ և միացնելու դեպքում, հեռախոսի տիրոջը զգուշացնում է, եթե նրա զրուցակիցը ստում է իրեն:
Ծրագիրը աշխատում է մի պարզ սխեմայով. այն վերլուծում է զրուցակցի խոսքը, ձայնի տատանումները, որոծակի բառերի հաճախակի կրկնությունները և հեռախոսի տիրոջը ներկայացնում զրուցակցի անկեղծության վիճակագրությունը: Եթե, ըստ ծրագրի, զրուցակցի խոսքը հիմնված է ստի վրա, ապա նա անմիջապես զգուշացնում է դրա մասին:
Ծրագրի հեղինակների խոսքերով, ի դեմս Fujitsu ընկերության, հավաստիացնում են, որ ծրագիրը կարող է հասկանալ խաբեության հավանականությունը 90% ճշտությամբ:
Սպասենք, թե երբ մեզ էլ կհասնի այդ ծրագրից օգտվելու հնարավորությունը և կկարողանաք փորձարկել այն մեր զրուցակիցների վրա: