About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Ամերիկայում մի ամբողջ քաղաք կհանվի վաճառքի




Բյուֆորդ քաղաքը շուտով կվաճառվի աճուռդի միջոցով: Այդպիսի որոշում է կայացրել քաղաքի միակ բնակիչ Դոն Սեմոնսը: Նա նաև հանդիսանում է այդ քաղաքի քաղաքապետը և սեփականատերը: Քաղաքը հիմնադրվել է 1886 թվականին, այդ ժամանակ գնացքի գծերի կառուցման աշխատանքներ էին տարվում տվյալ տարածքում և քաղաքում բնակվում էին շինարարությունը կատարող աշխատակիցները: Սակայն
շինարարական աշխատանքների ավարտից հետո բնակչությունը հեռացավ այդտեղից:
Դոն Սեմոնսը քաղաք է եկել 1980 թվականին` իր ընտանիքի հետ: Հիմա նա բոլորովին միայնակ է, և կատարում է բոլոր պարտականութունները: Նա այդ քաղաքի քաղաքապետն է, բենզալցակայանի աշխատողը, տնտեսվարը և մի փոքրիկ խանութի տնօրենն ու աշխատեցնողը:
Ի դեպ, սա միակ քաղաքը չէ Ամերիկայում, որ վաճառքի է հանվել, սակայն սա ամենափոքրն է: