About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Այսօր ջրի համաշխարհային օրն է



Ամեն տարի այս օրը` մարտի 22-ին, ամբողջ աշխարհում նշվում է ջրի համաշխարհային օրը: Այս օրը յուրաքանչյուրս մտածում ենք մեր ամենաթանկ կյանք պարգևող պաշարի մասին: Միգուցե մեզնից շատերը ջուրը համարում են իրենց կյանքի անհրաժեշտ մասնիկ, սակայն դեռևս շատ-շատերի համար այն անհասանելի է:
Այս նյութի ներքո ներկայացնում եմ մի քանի նկարներ` այս տարի նկարված, որոնց մեջ կա ջուր: Տեսեք, թե ինչ դժվարությամբ են մարդիկ ջուր ստանում, իսկ մարդկանց որոշ մասը, այդ թվում նաև մենք, այն վատնում ենք` շատ ժամանակ անիմաստ և անգիտակցաբար: