About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Ամենաթանկ զուգարանակոնքը աշխարհում - 5.000.000$



2009 թվականին լրացել է 100 տարին, ինչ այս առարկային անվանել են "զուգարանակոնք": Այդ առիթով անգլիացի դիզայներ Ջեմալ Ռայթը ստեղծել է մի զուգարանակոնք, որը պլատինե է և ամբողջովին պատված է ադամանդե քարերով: Այդ օրվանից մինչ օրս այն համարվում է աշխարհի ամենաթանկ զուգարանակոնքը և արժէ 5.000.000 (5 միլիոն) դոլար:

Աշխարհի ամենագեղեցիկ վայրերը - Չիլիի մարմարյա քարանձավները



Մարմարյա քարանձավները համարվում են Չիլիի և ինչու չէ ամբողջ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Այդ անսովոր վայրը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է Չիլլիում: Այն գտնվում է բարձր լեռնային շրջանում` Lago General Garrera լճի թերակղզում, նրանց անվանում են Las Cavernas de Marmol: Google-ի քարտեզում նրա տեղը կարող եք տեսնել, փնտրելով հետևյալ կոորդինատներով` 46° 39' S 72° 37' 36" W:

Աբստրակտ նկարներ համակարգչի էկրանի համար (12 նկար)




Google Chrome-ը զիջել է իր դիրքերը



2012 թվականի դրությամբ Google Chrome-ը զիջել է իր դիրքերը` հայտնվելով 2-րդ հորիզոնականում: Այս տարի նաև մեկ այլ հետաքրքիր բան է կատարվել, Internet Explorer-ը, որը երկար ժամանակ իր դիրքերը բավականաչապ զիջել էր, 1-ին հորիզոնականն է գրավել` առաջ անցնելով մյուս բրաուզերներից:

Նկարում պատկերված է փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը

Որ պետությունը կարելի է վարձակալել 1 օրով



Լիխտենշտեյնի կառավարությունը կայացրել է մի հետաքրքիր որոշում, ըստ որի երկիրը կարելի է վարձակալել 1 օրով` վճարելով 70,000 դոլար: Սա շատ հետաքրքիր միջոց է գումար վաստակելու և երկիրը զարգացնելու համար: Լիխտենշտեյնը Եվրոպայի ամենափոքր պետությունն է, ընդամենը 160 քառակուսի կիլոմետր տարածք և 35,000 բնակչություն:

Սիրո կղզի



Փրկել են տղամարդու, որը 2 ամիս ապրել է ձյան մեջ թաղված մեքենայում


Շվեդիայում ոստիկանները գտել և փրկել են մի տղամարդու, որը 2011 թվականի նոյեմբերից գտնվել է մի մեքենայի մեջ, որը թաղված է եղել խուլ վայրում` ձյան տակ: Մեքենան գտել են պատահական, Ումեո քաղաքի մոտակայքում գտնվող անտառոտ տարածքում: 
Տղամարդը չի կարողացել ոչ խոսել ոչ շարժվել և ըստ ենթադրությունների նա այդ 2 ամիսների ընթացքում սնվել է միայն ձյունով:

Գտնվել է Աստվածաշունչ 1500 տարի պատմությամբ



Թուրքիայում գտնվել է 1500 տարի հնություն ունեցող Աստվածաշունչ: Այն շուրջ  8 տարի հետախուզման մեջ է եղել, և գտնվել է վերջերս` մաքսանենգների ձեռքերից: Աստվածաշունչը գրված է ասորերենով և արամերենով: Այժմ գտնվում է Անկարայի Էթնոգրաֆիկական թանգարանում:


Բրիտանացին վաճառում է իրեն ebay-ում



Բրիտանացի Դեբորա Բոուն մի անհավանական քայլի է դիմել աշխատանք գտնելու նպատակով: Նա հայտարարություն է տվել հայտնի ebay կայքում, ըստ որի վաճառում է իրեն: Այս քայլին 38-ամյա բրիտանուհին գնացել է շուրջ 2 տարի շարունակ առանց աշխատանքի մնալուց հետո: Հայտարարությունում գրված է, որ իրեն կարող է գնել յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ունենալ լավ աշխատող, նա կարող է կատարել ցանկացած աշխատանք, ընդ որում, կարող են գնել ինչպես ընդմիշտ, այնպես էլ ժամանակավորապես:

81-ամյա թոշակառուն միլիոնատեր է դարձել


ԱՄՆ-ում 81-ամյա Լուիզ Ուայթը դարձել է միլիոնատեր մեկ վիճակախաղի տոմսով: Նրա խոսքերով, տոմսը գնել է սովորական վիճակախաղի տոմս վաճառող կրպակից: Շահումը կազմել է 336.4 միլիոն դոլար, պետական տուրքերը հանված տիկնոջը կտրամադրվի 210 միլիոն ամերիկյան դոլար: Թոշակառուն իր շահումի հետևից գնացել է միայն մի քանի շաբաթ անց, տոմսը դրել է Ավետարանի մեջ և պահել չհրկիզվող պահարանում:

Գեղեցիկ ճանապարհներ համակարգչի էկրանի համար (12 նկար)




Michel - Feel so good 2012թ.


Նեոնային լիճ Ավստրալիայում



Անհավանական երևույթ Ավստրալիայի լճերից մեկում: Այդ լիճը միկրոօրգանիզմների գործունեության արդյունքում սկսել է գեղեցիկ կապույտ երանգավորում ստանալ, ինչպես հսկայական նեոնային լամպը կստանար:
Սա շատ գեղեցիկ և հազվագյուտ երևույթ է: 

Գինեսի ռեկորդների գիրքը - ամենամեծ տորթ-պաղպաղակը



Այդպիսի պաղպաղակ ստեղծել է Կանադայում գտնվող Dairy Queen սրճարանը` Yonge-Dundas Square-ի գլխավոր հրապարակում:
Այդ հսկայի ստեղխման համար պահանջվել է 9 տոննա պաղպաղակ, շար բլիթներ և սառույց:
Եվ նրանց չարչարանքները իզուր չեղան, այն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:

ЧиЛи - Облака 2012 թ.


ЧиЛи - Облака 2012 թ.


LMFAO - Sorry For Party Rocking


Chris Brown - Turn Up The Music