About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Արաս Օզբիլիսը չի մասնակցի Հունաստանի եւ Ղազախստանի հետ հանդիպումներին


Վիրահատության ենթարկված Արաս Օզբիլիսը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, սակայն կժամանի Հայաստան։ Այդ մասին Օզբիլիսը հայտնել էNEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։ 
Մոտ օրերս Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստվել Հունաստանի եւ Ղազախստանի հետ հանդիպումներին։ Հոլանդիայի չեմպիոն Արաս Օզբիլիսի մասնակցությունը կասկածի տակ էր, քանի որ նա մայիսի 7-ին ենթարկվել է սրունքի վիրահատության եւ այժմ գտնվում է վերականգնողական փուլում:

Բաքվի կենտրոնում Հայաստանի դրոշի գույներով հագուստ են վաճառում


Ադրբեջանի մայրաքաղաքի հագուստի խանութներում Թուրքիայից բերված կանացի հագուստ են վաճառում, որի գույները կրկնօրինակում են Հայաստանի դրոշի գույներին։
Ադրբեջանական Ucnoqta կայքի լրագրողները նշել են, թե Բաքվի «Ազադլըք» պողոտայի վրա գտնվող հագուստի խանութի 3 կին աշխատակիցները սկզբում չեն հավատացել, որ իրենց վաճառած հագուստն ունի Հայաստանի դրոշի գույները՝ շեշտելով, որ դրանք բերված են Թուրքիայից։ Այնուհետ, վաճառողները ինտերնետում տեսնելով Հայաստանի դրոշը՝ անմիջապես ցուցափեղկերից հանել են այդ հագուստները։

Լեդի Գագային մերժել են նաև Ինդոնեզիայում


Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ  այս նյութի մեջ անդրադարձել էի Լեդի Գագայի հարավկորեական համերգին դեմ քրիստոնեաներին: Այս անգամ հայտնի երգչուհու համերգին դեմ են արտահայտվել ինդոնեզական իսլամիստները: Նրանք խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի Գագայի համերգը չկայանա Ինդոնեզիայում, որի 40,000 տոմս արդեն վաճառվել է: Այդ համերգը պետք է լինի երգչուհու ասիական շրջագայությունների ամենաբազմամարդը և շքեղը,

Ամենամեծ բարձրահարկը լեգոյից


Լեգոյի ստեղծման 80-ամյակի առթիվ Հարավային Կորեայում կառուցել են ամենամեծ բարձրահարկը հենց լեգոյի խաղալիքներով: Բարձրությունը 31,9 մետր, իսկ կառուցելու համար պահանջվել է 500,000 լեգոյի խաղալիքներ:

Մեգալվացք