About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Արաս Օզբիլիսը չի մասնակցի Հունաստանի եւ Ղազախստանի հետ հանդիպումներին


Վիրահատության ենթարկված Արաս Օզբիլիսը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, սակայն կժամանի Հայաստան։ Այդ մասին Օզբիլիսը հայտնել էNEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։ 
Մոտ օրերս Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստվել Հունաստանի եւ Ղազախստանի հետ հանդիպումներին։ Հոլանդիայի չեմպիոն Արաս Օզբիլիսի մասնակցությունը կասկածի տակ էր, քանի որ նա մայիսի 7-ին ենթարկվել է սրունքի վիրահատության եւ այժմ գտնվում է վերականգնողական փուլում:


NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արասն ասել է, որ դեռ ապաքինվում է եւ չի հասցնի վերականգնվել մինչեւ առաջիկա ընկերական հանդիպումնները եւ բաց կթողնի դրանք, սակայն հունիսի առաջին օրերին կժամանի Հայաստան՝ ներկա լինելու Հայաստան - Ղազախստան հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Հունաստանի հետ ազգային հավաքականը կխաղա մայիսի 31-ին Ավստրիայում, իսկ Ղազախստանի հետ՝ հունիսի 5-ին Երեւանում։


                                                                                               Աղբյուրը - NEWS.am Sport-