About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Հովհաննես Ադամյան





Հայ ականավոր գիտնական, ճարտարագետ, գունավոր հեռուստատեսության եւ լուսահեռագրության գյուտի հեղինակ Հովհաննես Աբգարի Ադամյանը ծնվել է Բաքվում 1879թ փետրվարի 5-ին: Ծննդավայրում տարրական կրթությունն ստանալուց հետո մեկնել է արտերկիր շարունակելու ուսումը:  1897թ ընդունվել է Բեռլինի համալսարան, որն ավարտելուց հետո սովորել է Մյունխենի, իսկ հետո էլ Ցյուրիխի համալսարաններում: Ուսումնառուտյան տարիներին աշխատել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:1905թ տվել է հաղորդվող պատկերը կորի բաղդադելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդաները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետի պայծառությանը:
1907թ Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրելԷլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սեւեռման եւ կրկնակի վերարտադրման սարքը”, ուր առաջին անգամ արտըացոլված եւ հիմնավորված էր պատկերի սեւ-սպիտակ հաղորդման գաղափարը: Նույն տարում ներկայացրել էՕսցիլոգրաֆի հայելուց անդրադարձված լուսային փնջի տեղական տատանումները Հայսլերի խողովակի պայծառության տատանումների փոխարկող սարքը”, որն էլ դարձել է երկնագույն հեռուստատեսության հիմքը: 1907թ իրագործել է Բեռլինից հաղորդալարերով 600կմ հեռավորության վրա գունավոր պատկեր հաղորդման առաջին փորձն աշխարհում: Ադամյանի նախագծերի, փաստաթղթերի եւ սարքավորումների մեծ մասը Երկրորդ Աշխարհամարտի տարիներն ոչնչացվել են Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ:1913թ հայ գիտնականը մշտական բնակություն է հաստատել Սանկտ-Պետերբուրգում:1918թ ստեղծել է Ռուսաստանում սեւ սպիտակ պատկերը արտաբերելու առաջին սարքը, որն առաջընթաց քայլ էր հեռուստատեսության զարգացման ճանապարհին:1921թ Մոսկվայում կայացած համառուսաստանյան էլեկտրատեխնիկական 8-րդ համագումարում զեկուցել է լուսանկարչական պատկերները հեռավորության վրա հաղորդելու սեփական փորձերի արդյունքների մասին: 1925թ Ադամյանի մոտ պատրաստ էր գունավոր հեռուստատեսության հաղորդական համակարգի առաջին` “անլուսաթափանց արգելքի մեջոցով տեսնելու սարքնախագիծը: Այն հետագայում կոչվեցԱդամյանի սկավառակ”: Նույն տարում Երեւանի պետհամալասարանի լաբորատորիայում ստացել եւ գործողության մեջ ցուցադրել էՀեռատեսեռագույն հեռուստացույցը: 1945թ այդ գաղափարն օգտագործել է ԱՄՆ “CBS” ռադիոընկերությունը: Հեռուստատեսության գյուտի հեղինակը մահացել է 1932թ սեպտեմբերի 12 եւ թաղվել Սանկտ-Պետերբուրգի հայկական գերազմանատանը: 1970թ նրա աճյունը տեղափոխվել է Երեւանի քաղաքային պանթեոն: