About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Արյունը ղեկավարում է մարդու մտքերը

Պարզվում է` արյունը ոչ միայն մատակարարում է թթվածին եվ սննդանյութեր, այլեվ, որքան էլ զարմանալի թվա, ազդում է մտածողության վրա: Այն ղեկավարում է նյարդային համակարգի գործունեությունը: Այս նոր վարկածի հեղինակները նրանում տեսնում են գործնական կիրառության լայն հեռանկարներ:

«Ըստ մեր վարկածի արյունը կարգավորում է նյարդաբջիջների կողմից ինֆորմացիայի մշակման պրոցեսները»,- հայտարարում է Քրիստոֆեր Մուրը` Մակհովերնի անվան Ուղեղի հետազոտման ինստիտուտից:
«Վերջին ժամանակներս ի հայտ են եկել բազում ապացույցներ առ այն, որ արյունն իրականացնում է ոչ միայն տեղափոխման գործառույթներ: Այն կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը եվ, ըստ մեզ, փոփոխում որոշակի ժամանակային միջակայքում գտնվող կոնկրետ մարդու մտավոր հնարավորությունները»,- բացատրում է Մուրը:
Մուրի լաբորատորիայում իրականացված հետազոտությունների նպատակն է բացահայտել մի շարք հիվանդությունների պատճառներն ու մշակել դրանց բուժման ուղիները: Այդպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, շիզոֆրենիան, սփռված սկլերոզը, էպիլեպսիան:
«Հետազոտողների մեծամասնությունը համարում է, որ նշված հիվանդությունների ախտանշանները նեյրոնների վնասման հետեվանք են: Մենք կարծում ենք, որ դրանց բուն պատճառը արյունատար համակարգի խաթարումներն են»,- ասել է Մուրը:
Այսպիսով, Մուրի տեսակետն ուղեղի գործունեության վերաբերյալ լրիվ նոր գիտական ենթադրություն է... եթե, իհարկե, չհաշվենք անտիկ փիլիսոփաների աշխատւթյունները. Արիստոտելն, օրինակ, պնդում էր, որ շրջանառող համակարգը պատասխանատու է մտքերի եվ զգացմունքների համար: