About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ՄԱՍ - 2

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԻՋՈՎ
Ավիացիայի պատմաբաններին հայտնի են ինքնաթիռների եթե ոչ ակնթարթային, ապա գերարագ տեղաշարժերի դեպքեր: Դրանք միշտ կատարվել են տարօրինակ ամպերի մեջ գտնվելիս(<<սպիտակ մառախուղի մեջ>>, <<արտասովոր ծխամպում>>, <<կայծկլտացող մեգում>>): Դե, իսկ հենց Բերմունդյան եռանկյունու տարածքում նույնպես <<սպիտակ մառախուղը>> հազվադեպ հյուր չէ:
Մի անգամ նրա հետ ունեցած հանդիպումից հետո լոկատորների էկրաններից անհետացավ Մայամիին մոտեցող օդանավը: ԵՎ երբ 10 րոպե անց նորից հայտնվեց, նրա ներսի բոլոր ժամացույցները կանգ էին առել անհետանալու ժամի վրա:
Բնականաբար <<Ժամանակի հետ ֆոկուսներ անող>> Բերմունդյան եռանկյունու մասին առաջին լուրերից հետո մամուլում սկսեցին մորոմոր սարսռեցնող, բայց ոչ միշտ ճշմարտացի մանրամասներ հայտնվել: Ամերիկյան <<Նյուսոփք>> շաբաթաթերթը 90-ականների կեսերին ամերիկյան մի սուզանավի հետ տեղի ունեցած տարօրինակ դեպքի մասին պատմել է հետևյալը:
70 մետր խորության վրա նավաստիներն իբր տարօրինակ աղմուկ են լսել դրսից և մանր ցնցումներ զգացել, որը շարունակվել է շուրջ մեկ րոպե: Դրանից հետո նկատվել է, որ անձնակազմի մարդիկ իբր շատ արագ ծերացել են: Իսկ ջշրի երես լողալուց հետո արբանյակային նավիգացիոն համակարգերի օգնությամբ պարզվել է, որ սուզանավը գտնվում է... Հնդկական օվկիանոսում` Աֆրիկայի արևելյան ափերից 300 մղոն և Բերմունդյան եռանկյունուց 10.000 մղոն հեռավորության վրա:
Կարող է արդյող Բերմունդյան եռանկյունին <<ժամանակային թակարդ>> լինել, այստեղ ժամանակն ընթանում է այլ արագությամբ: Նավը կամ ինքնաթիռը, ընկնելով այդպիսի միջավայր, դադարում է գոյություն ունենալ մեր աշխարհում և տեղափոխվում է ապագա, անցյալ կամ էլ զուգահեռ աշխարհ: Ասում են, որ 1993 թվականին Բերմունդյան եռանկյունում նավ է անհետացել` երեք ձկնորսներով, որոնց զոհված համարեցին: Սակայն մեկ տարի անց ձկնորսները հայտնվեցին և պատմեցին, որ փոթորիկի ժամանակ իրենց վնասված նավին, որ սկսել էր սուզվել, անսպասելիորեն մի մեծ նավ է օգնության հասել, որի անձնակազմը հնաոճ համազգեստով էր ու խոսում էր հին անգլերենով: Ձկնորսներին այդ ամբողջ տարին մի քանի օր էր թվացել:
                                                                                                         շարունակելի...