About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ՄԱՍ - 1

Անցած դարում տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ծնեց Բերմունդյան եռանկյունի անունով մեծ առեղծվածը: Այդ օրը Մեքսիկական ծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ՌՕՈՒ (ռազմաօդային ուժեր) ինքնաթիռների մի ամբողջ խումբ: Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում բազմաթիվ նավերի ու ինքնաթիռների, դրանց հետ մեկտեղ նաև տասնյակ մարդկանց կործանման փաստեր արձանագրվեցին: Անոմալ գոտին անկասկած գոյություն ունի, սակայն իսկապես այդչափ արնախում է, թե ուրիշ բացատրություն կա...
ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱՆ
Այդ օրը 5 <<Էվենջեր>> (<<Վրիժառու>>) ինքնաթիռ օդ բարձրացավ Ֆլորիդա բազայից և ուղղություն վերցրին դեպի արևելք: Թռրչքից մեկուկես ժամ անց Ֆորտ Լոդերդեյլի ավիաբազայի հրամանատարական կետում <<Թիվ 19 օղակից>> առաջին տարօրինակ հաղորդումն ստացվեց <<Մեզ մոտ վթարային իրավիճակ է. երկիրը չենք տեսնում: Կարծես թե մոլորվել ենք...>>: Թռիչքների ղեկավարն ընդունում է միակ նպատակահարմար որոշումը. <<ՈՒղղությունը պահեք դեպի արևմուտք>>: Սակայն հետևից տարօրինակ պատասխանը` <<Մենք չգիտենք որտեղ է արևմուտքը: Ոչինչ չի ստացվում... Նույնիսկ օվկիանոսն այն տեսքը չունի, ինչ սովորաբար է>>: Երկրից փորձում են կողմնորոշիչ տվյալներ հաղորդել, բայց կտրուկ մեծացած մթնոլորտային խափանումների պատճառով այդ խորհուրդները, ամենայն հավանականությամբ, չլսվեցին: Քիչ անց ևս մեկ տարօրինակ տեղեկություն ստացվեց. <<Մենք գտնվում ենք Մեքսիկական ծոցի վրա>>: Դիսպեչերը որոշեց, որ օդաչուները կա'մ իրենց կորցրել են, կա'մ ցնորվել, քանզի նշված վայրը գտնվում էր հորիզոնի հակառակ կողմում: Եվս մի քանի րոպե անց պարզ դարձավ, որ օդաչուները ծայրահեղ նյարդային վիճակում են, ինչ-որ մեկը եթերում գոռում էր. <<Գրողը տանի, եթե արևմուտք թռչեինք, ապա տուն կհասնեինք>>:
Շուտով վախը մի քիչ անցավ, և ինքնաթիռներից ինչ որ կղզիներ նկատեցին. <<Մեր ներքևում ցամաք է, տեղանքկտրտված է: Համոզված եմ, որ դա Քիսն է...>>: Հույս ծագեց, որ նրանք արդեն կողմնորոշվել, բայց ամեն ինչ զուր անցավ...
                                                                                                                          շարունակելի...