About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ՄԱՍ - 3

ԴՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՎԱՐԿԱԾՆԵՐ ԵՆ
Եռանկյունու արյունարբու գործողությունների գիտական և մերձգիտական բացատրություններն իրենց սպասեցնել չտվեցին: Առաջ են քաշվել մի քանի տասնյակ ամենատարբեր բացատրություններ: Բնականաբար ավելի հաճախ ասվում է, որ Բերմունդյան եռանկյունին հորինված, պատահական զուգատիպություն, լրագրային խայծ ու տուրիստական գործակալությունների տերերի կողմից հորինված առասպել:
Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք փորփրել: Գուցե իսկապես Բերմունդյան եռանկյունին իր երկրաֆիզիկական առանձնահատկություններով բացառիկ տարածք է:
Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Բերմունդյան եռանկյունու գաղտնիքնը կապ ունի տիեզերքի հետ: Սրան կարելի է վերագրել բոլոր ֆանտաստիկ վարկածները` <<ծովի հատակին տեղակայված ազդանշանային սարքավորումների>>, <<եկվորների խափանումների>>, <<այլմոլորակայինների առևանգումներ>> մասին:
Մի բան անվիճելի է ու անհերքելի. Բերմունդյան եռանկյունին մնում է ամենամեծ վախը, հրաշքը, խաբեությունն ու բացահայտելու հույսը` աշխարհում անոմալ գոտիների հետազոտությունների պատմության մեջ: