About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Հրաշք Եգիտպտոսում. մահացածը կենդանացել է...


Այս զարմանալի պատմությունը տեղի է ունեցել եգիպտական քաղաքներից մեկում 28 ամյա Խաֆեզայի հետ: Նա աշխատում էր տեղի սրճարաններից մեկում: Վերջերս աշխատանքի ժամանակ սրտի անբավարարություն է առաջացել նրա մոտ: Դեպքի վայր հասած շտապ օգնության աշխատակիցները չեն կարողացել փրկել նրան և ճանապարհին գրանցել են նրա մահը:
Ընտանիքի անդամները մուսուլմանական օրենքների համաձայն պատրաստվել են
հուղարկավորության արարողությանը և հենց այդ օրը` հուղարկավորության ժամանակ, երբ բժիշկը մոտեցել է տղային, որպեսզի պաշտոնապես գրանցի նրա մահը, հպվելով նրան, զգացել է,  որ տղայի մարմինը տաք է: Անմիջապես համապատասխան միջոցներ ձեռնարկելուց հետո տղան վերակենդանացել է: Հուղարկավորությունը վեր է ածվել տոնախմբության:
Ահա այսպիսի հետաքրքիր և զարմանալի պատմություն: