About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

104-ամյա տատիկը թռիչք է գործել 730 մետր բարձրությունից


Պեգգի Մակ Ելլայնը Կիպրոսի բնակչուհի է: Նա թռiիչք է գործել 730 մետր բարձրությունից, չնայած իր ահռելի տարիքին: Սա նրա առաջին ռեկորդը չէ, մի քանի տարի առաջ նա կրկին նույն ռեկորդն էր սահմանել, դառնալով ամենածեր կինը` բարձրությունից թռիչք գործած, սակայն նրա ռեկորդը ձեռքից կարճ ժամանակում խլել է 101 ամյա ամերիկուհին: 
Այս անգամ Պեգգին մարտական էր տրամադրված և թռիչքից հետո հայտարարեց, որ ուրախ կլինի նորից հակառակորդուհիներ ձեռք բերի և նա պատրաստ է ցանկացածի սահմանած նոր ռեկորդին անցնել: Հաշվամանդամի սայլակով տեղաշարժվող այս տատիկը բավականին հաճույքով է թռիչքներ իրականացնում, իր խոսքերով` վայելում է թռիչքի ամեն մի վայրկյանը, այնուհետև մեկ բաժակ շամպայնով նշում հաղթանակը և պատրաստվում նոր հաղթանակների:
Երևի թե տատիկը որոշել է դեռ մի 100 տարի էլ ապրել :)