About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Գինեսի ռեկորդների գիրքը - ամենաշատ ռեստորանային խաբեությունը



Յուրօրինակ ռեկորդ է սահմանել անգլիական Բլեքփուլ քաղաքի բնակիչ Պատրիկ Ռայանը: Նա իր կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի վճարել ռեստորաններում: Այդ հոբբին ժամանակի ընթացքում նրա մոտ ռեկորդ սահմանելու նպատակ էր դարձել և նա շրջելով Բրիտանիայի տարբեր ռեստորաններով, ուղղակի իր բախտն էր փորձում:
Նրա խաբեությունը կայանում էր հետևյալում. մատուցողից խնդրում էր տարբեր ուտեստներ, որոշ ժամանակ անց դուրս գալիս իբր ծխելու և անհետանում էր` կուշտ փորով և լի դրամապանակով: Երբ նրա խաբեությունների թիվը հասավ 400-ի, նա հայտ տվեց Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:
Ճիշտ է, 422-րդ անգամ նրան բռնեցին` տալով ընդամենը 3 ամիս ազատազրկում, սակայն բանտում ուտելիքը նույնպես անվճար է, այնպես որ Պատրիկը կրկին չի վճարում :)