About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Ամենաանսովոր հարսանեկան արարողությունները

Տաք շոկոլադով լցված վաննայի մեջ Կեվին Կուլմանը համբուրում է իր հարսնացուին այն բանից հետո, երբ նրանք պաշտոնապես ամուսիններ դարձան: Այդ օրը նաև Սուբ Վալենտինի օրն էր` փետրվարի 14-ը:
Չինաստան. Այս զույգը նկարվում է հայտնի բրենդների խորհրդանիշերի հետ Չինաստանի ամենածանրաբեռնված մետրոյի կայարանում: Նորապսակները հատուկ պատվիրված մետրոյով մոտեցան կայարանին, որտեղ և երդվեցին լինել ընդմիշտ միասին:
Եվս մեկ նկար այդ զույգի հարսանեկան արարողությունից:

Պորտուգալիա. Բրազիլացին և պորտուգալացին երդվեցին լինել միասին ինքնաթիռի մեջ` թռիչքի ընթացքում:

Հորդանան. Նորապսակ զույգը ընտրել է անսովոր տրանսպորտային միջոց` շրջագայության համար:


Կրկին Չինաստան. Այս անգամ Air China ընկերության մոտ 28 աշխատակիցներ ամուսնացան նույն օրը, նույն վայրում: Դրանց թվում էին օդաչուներ, ուղեկցորդ և ուղեկցորդուհիներ:


Մեքսիկա. այստեղ 2007 թվականին իր ամուսնական հանդիսությունը նշեց այդ տարի աշխարհի ամենագեր մարդը ճանաչված Մանուել Ուրիբեն: Չնայած նրա ահռելի քաշին` մոտ 230 կգ, նրան բարձրացրեցին վերամբարձ կռունկի միջոցով իր մահճակալից, որի վրա նա երկար տարիներ գամված էր` բազմաթիվ խնդիրներ պատճառով:
Իսկ սա նրա կինն է` Կլաուդիա Սոլիսը:

Ուելս. Այս տղան Էլվիս Պրեսլիի պրոֆեսիոնալ նմանակողն է և հարսանեկան արարողությանը հենց նրա կերպարով է հանդես եկել: Իսկ այդ արարողությանը ներկա գտնվեցին Էլվիս բազմաթիվ երկրպագուներ` աշխարհի տարբեր երկրներից:

Այս հոգևորականը անց է կացնում հարսանեկան արարողություն Լոնդոնի ակվարիումներից մեկում: Հարսանեկան զույգի երկու կողմն էլ ջրասույզներ են և որոշել էին յուրօրինակ հարսանեկան արարողություն անցկացնել Սուրբ Վալենտինի օրը:
Հոգևորականը շփվում է զույգի հետ հատուկ գրառումների միջոցով, ապակու մյուս կողմից: