About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Անհավանական է, բայց կարող եք տեսնել Էվերեստը` օնլայն տարբերակով



Մեր ժամանակներում, երբ տեխնիկան իր գագաթնակետին է հասել, կարծես չկա անհնարին բան, ուղղակի մի քիչ մտածել է պետք և ստեղծագործել:
Էվերեստը` աշխարհի ամենամեծ լեռը, տեսնել ուզում են բոլորը, գագաթը գրավել` շատերը: Եվ հիմա, հենց դու, կարող ես տանը նստած, մեկ գավաթ սուրճի շուրջ տեսնել այն, ոչ թե վիդեո կամ նկար, այլ օնլայն տարբերակով: Այո, ճիշտ կարդացիր, ՕՆԼԱՅՆ տարբերակով:
Այս անհավանական մտահղացումը Mobotix ընկերությանն է, նրանք շուրջ 6 ամիս
աշխատանքներ էին կատարում, որպեսզի կառուցեին այնպիսի տեսախցիկ, որը աշխատեր 5675 մետր բարձրության վրա: Վերջապես, երբ այն արդեն կառուցվել և տեղադրվել է, միլիոնավոր մարդիկ ամեն օր` տարբեր երկրներից դիտում են այն, հիանում նրա գեղեցկությամբ:
Դուք էլ, հարգելի ընթերցողներ կարող եք հիանալ աշխարհի ամենաբարձր լեռան գեղեցկությամբ, սեղմելով ԱՅՍՏԵՂ: Միայն թե հիշեք, որ այն աշխատում է առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 6-ը, քանի որ էներգիա է ստանում արևի ջերմությունից: