About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Ամերիկացիները իրենց շների վրա տարին 53 միլիարդ դոլար են ծախսում



Ամերիկացիները շատ են սիրում իրենց ընտանի կենդանիներին և ոչ մի ջանք չեն խնայում, որպեսզի նրանք ինչ որ բանի կարիք չունենան: Եվ այսպես, հաշվարկները ցույց են տվել, որ 2011 թվականին միայն 53 միլիարդ դոլար ծախսել են իրենց շների վրա: Այդ ահռելի գումարի 65%-ը կազմում է սննունդ և դեղորայք, իսկ մնացած 35%-ը`
"ծառայություններ շների համար" կենտրոններում: Այդ ծառայությունների մեջ են մտնում սնունդ, խաղալիքներ, հագուստ և նույնիսկ վարսավիրանոց:
Այդ կենտրոնների տնօրենները աշխատում են որքան հնարավոր է շատ նորամուծություններ մտցնեն, որպեսզի իրենց կողմը գրավեն ավելի շատ այցելուների:
Չեմ զարմանա, եթե մի օր իմանամ, որ ԱՄՆ-ում ավելի շատ գումար են ծախսում շների մազերը կտրելու համար, քան Հայաստանում` մարդկանց: