About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ՀԱՅԵՐԵՆ ՍՏԱՏՈՒՍՆԵՐ




  1. Ժպտա անծանոթին, թող ընկնի երազանքների գիրկը
  2. Ժպիտը ամենաէժան մեթոդն է արտաքինդ փոխելու
  3. Միայն թույլերն են մուռ պահում, ուժեղները կարողանում են ներել...
  4. Կարոտել եմ քեզ, տեսնել եմ ուզում, սիրտս տխուր է` խոսել եմ ուզում... Հոգիս խռովել, ինձ չի ենթարկվում, աչքերս թախծոտ ճամփիդ են սպասում
  5. Նորից չեն սիրում, սիրում են կրկին, սիրում են միայն ու միայն մեկին
  6. Սիրիր մեկին հավիտյան ու մի եղիր դավաճան, դու մի խաղա սիրո հետ` նա կտանի քեզ իր հետ...
  7. Սիրում եմ քեզ այ կիլո ու կես: Չես հավատում? կշռվի ու տես!
  8. Տենց լավ չի, տնեցոնց էլ վերցրա, նոր գոստի արի!!!
  9. Բոլորս էլ կյանքի ինչ որ մի հատված ենք ապրել ու հասկացել ենք, որ կյանքը աստիճան է... ու այդ աստիճանով բարձրանալուց պիտի բոլորին բարևես, որ իջնելուց գլուղդ կախ չիջնես!
  10. Կյանքում պետք է այնպես ապրել, որ ներկայությունդ անհրաժեշտ լինի, իսկ բացակայությունդ նկատելի...
  11. Ես երբեք չեմ վախենում կորցնելուց: Ինչը իմն է` կվերադառնա, իսկ ինչը չի վերադառնա, ուրեմն երբեք էլ իմը չի եղել!
  12. Կյանքը դաշնամուր է` սպիտակները երջանկության պահերն են, իսկ սևերը` տխրության... և միայն միասին նվագելով է ստացվում հրաշալի երաժշտություն:
  13. Ամեն մի վերք բուժվելուց հետո սպի է թողնում, թեկուզ չի ցավում, հիշել է տալիս, թե ինչպես, որտեղ և ումից ստացանք ցավը հերթական: Հենց նույն ձևի էլ ամեն մի սուր խոսք, պատահմամբ թռած մարդու բերանից, Առանց մտածելու երկար ու բարակ, Սպի է թողնում երկար ժամանակ!!
  14. Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից!
  15. Սերը թանկ է........ Բայց ասում են ելի է թանկանալու!!!
  16. Չկան անմեղ հոգիներ, մեղքեր բոլորն են գործում...
  17.  Եվ երբ ցավում է սիրտդ ու չես հասկանում թե ուր է միտքդ, երբ հոգով ապրում ես ուրիշ աշխարհում, ուրեմն սերն է քո սրտում ապրում...
  18.  Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,իսկ ես հոգնել եմ այդ խաղից, մենք թաքցնում մեր մտքերը,մենք թաքնվում ենք իրարից,ես քեզ սիրում եմ այս խոսքերը դուրս են խաղի կանոններից,ես ձեզ թողնում եմ իմ այս դերն ու հեռանում եմ ձեզանից:
  19. Պետք է գնահատել ամեն վայրկյանը և հիսհել, որ հնարավոր է այն այլևս չլինի...
  20.  Փոխվել չի կարող ոչ ոք,սակայն դառնալ ավելի լավը կարող է յուրաքանչյուրը!
  21.  Ասում են` կարոտը տեսք չունի, իսկ իմ կարոտը նույնիսկ սիրտ ունի....
  22. Շրջվիր մի պահ, գուցե պատահաբար անցյալում ես տողել քո ԱՊԱԳԱՆ!!!
  23. Ժամանակը չի բուժում վերքերը, այն ուղղակի սովորեցնում է ապրել վերքերով...
  24. Առանց սեր գիժ եմ, սիրելով` գժվում եմ, գժվելով` կարոտում եմ, կարոտելով` մեռնում եմ...
  25. Իսկական սերը դժվար է գտնել, հեշտ է կորցնել,  սակայն մոռանալ երբեք չես կարող...
  26. Քո աչքերը նման են աստղերի` մեկն ավելի վերև, իսկ մյուսը ավելի ներքև!
  27. Մի սպանեք մոծակներին, չէ որ նրանց մեջ ձեր արյունն է հոսում!
  28. Լինում են պահեր, երբ ապրելդ չի գալիս... Ուզում ես լացել ու լացել, և անվերջ ինչ որ մեկին սիրել...
  29. Ես կհորինեմ 1000 պատճառ իմ պահվածքի համար, բաըց երբեք չեմ խոստովանի, որ սիրահարված եմ...
  30. Աղջիկները փնտրում են տղաների` լավ ապագայով, իսկ տղաները փնտրում են աղջիկների` լավ անցյալով:
  31. Երբ աչքերը լաց են լինում, սիրտն էլ, ավաղ, լուռ չի մնում, բայց երբ սիրտն է տխուր լալիս, աչպերն ինչու ձայն չեն տալիս???
  32. Ով չի գնահատում կյանքը, նա արժանի չէ դրան:
  33.   Չկա ավելի լավ տեղ, քան այստեղը: Այնտեղ բոլորովինավելի լավ չէ, քան այստեղ: Երբ քո այնտեղը դառնա այստեղ, դու մեկ ուրիշ այնտեղ կստանաս, որն ավելի լավը կթվա, քան այստեղը:
  34.  Կարողացիր ժպտալ, երբ տխուր ես... Կարողացիր տխրել, երբ ուրախ ես: Կարողացիր թվալ հոգեհարազատ, երբ հոգումդ լրիվ այլ բան է ...
  35. Եթե մեկը չի հասկանում քո լռությունը, նա չի կարող հասկանալ նաև քո խոսքերը…
  36. Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը…
  37. Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում: Բարձրացնում է նա ինձ վերև Ու այնտեղից ցած գլորում: Թևեր տալիս ու այն այրում, Հույս է տալիս ու այն խլում: Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում.....
  38.  Ուրախության ամենապայծառ բռնկումները մեր մեջ սովորաբար առաջանում են անսպասելի կայծից։
  39.  Գեղեցիկ է կյանքը.. Կյանքի մեջ մարդը... Մարդու մեջ հոգին... Հոգու մեջ սերը..
  40.  Հնարավոր է շրջադարձից հետո ես հանեմ բարձրակրունգ կոշիկներս ու հեղեղվեմ արցունքներով,բայց հիմա հարկավոր է պարզապես ձևանալ երջանիկ և անցնել քո կողքով...Իսկ հետո...նոր շրջադարձ... 
  41.  Կյանքում կան մարդիկ, որ չեն մորացվում, կյանքում կան մարդիկ, որ չեն կրկնվում և այդ մարդկանց ոչ ոք չի փոխարինում...
  42.  Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա!
  43. Ինձ հետաքրքրում է հիմա միայն մի հարց, թե ինչի սրտիս մեջ քո նվիրված տեղը մնաց բաց...
  44. Ներեցեք, ինձ ինչ որ մեկը կասի թե որտեղ են ապրում սերը, վստահությունն ու անկեղծությունը? Ուղղակի վաղուց չէինք հանդիպել...
  45. Կյանքը կաարոտ է, կյանքը երազանք, ուժգին քարոտ է, երթը` տառապանք: Հեռուն հրաշք է, սակայն քաղցր է հոգու ցնորքը...
  46. Դու սիրում ես-ես սիրում եմ, դու տխրում ես-ես տխրում եմ, դու սպասում ես-ես կարոտում եմ, դու երազում ես-ես զգում եմ, դու իմ համար-ես քո համար, մենք ծնվել ենք իրար համար...
  47. Եթե ձեր շուրջը 5 հոգի նույն կոշիկն են հագել, դա մոդա չէ, դու ուղղակի բանակում ես...
  48. Սիրելիս, ինչու ես այսպես սիրունացել, քեզ գեշ լինել շատ էր սազում...
  49. ՄԵՐ ԱՊԱԳԱՆ - Մամ, դու պապայի հետ ինչպես ես ծանոթացել? _ Դե, ինքը նկարիս 5+ էր դրել...
  50. Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով։
  51.  Եթե ուզում ես երջանիկ լինել, պետք է կարողանաս սպասել ու հուսալ:
  52.  Սերը ամեն ինչ է… և դա է միակ բանը, որ մենք գիտենք սիրո մասին…
  53.  Սիրել նշանակում է տեսնել մի հրաշք, որը անտեսանելի է ուրիշների համար…
  54.  Իդեալական սեր նշանակում է ,"առաջին հայացքից մինչև վերջին շունչը".
  55.  Մի՞թե մինչև այժմ չհասկացար դու, որ եթե չկա նա, էլ ի՞նչ երջանկություն:
  56.  Սիրահարները նման են խելագարների ... չեն տեսնում ակնհայտը , բայց հաջողացնում են տեսնել անիրականը...
  57.  Իրական է այն սերը ,որը չի սահմանափակվում միայն բառերով...
  58.  Քանի դու կաս, կլինեմ և ես. Քանի իմ հետ ես, քո կողքին եմ ես. Քանի քո սրտում տեղ ունեմ.. երջանիկ եմ ես
  59.  Կոտրված սիրտը լավ նշան է… Դա նշանակում է, որ դու գոնե փորձել ես սիրել
  60.  Հրեշտակները այն անվանում են երկնային նեկտար, սատանաները` դժոխային տանջանք, իսկ մարդիկ` սեր...
  61. Այս աշխարհում երկուսս ենք կույր`դու, որ չես տեսնում ինչքան շատ ես ինձ պետք, և ես,որ չեմ նկատում ոչ ոքի`բացի քեզանից:
  62. Քնքուշ, անուշիկ, անմեղ, միշտ ժպիտով:Բայց այսպիսին է նա միայն այն ժամանակ, երբ նրա կողքից, քայլ առ քայլ`նրան գրկախառնված քայլում ես դու:
  63. Իսկ ես պարզապես լցնում եմ սուրճը, վերցնում մի կտոր շոկոլադ, ականջակալներս հագնում ու նստելով պատուհանագոգին`վայելում եմ կյանքը...
  64. Երբեմն լռությունը կարող է ասել շատ ավելին,քան բառերը, բայց բառերում էլ հնարավոր է լսել լռություն ...
  65. Նա փախչում է անցյալից, բայց միշտ մտածում է նրա մասին: Նա չի հավատում հրաշքներին, բայց շարունակում է ցանկություններ պահել տոներին: Ես ամեն օր նրան հանդիպում եմ հայելում ...
  66. Կարողացիր ժպտալ, երբ տխուր ես... Կարողացիր տխրել, երբ ուրախ ես: Կարողացիր թվալ հոգեհարազատ, երբ հոգումդ լրիվ այլ բան է ...
  67. -Արդեն գիշերվա 5-ն է, աղջի՛կս, ինչու՞ քնած չես:
    -Մա՛մ, դու չես հասկանում, նա դեռ օնլայն է:
  68. Ամեն ուժեղ աղջկա մոտ կա մեկը`ով ցավով ստիպում է նրան այդպիսին լինել...
  69. -Հիմար ես:
    - Դու էլ:
    -Ուրեմն մենք իդեալական համապատասխանու՞մ ենք իրար:
    -Հա, սիրում եմ քեզ ...
  70. Գիտե՞ք ոնց է լինում: Սկսում ես մեկին սիրել ու էլ չես կարողանում կանգ առնել
  71. Ոչինչ չհասկացա քո ասածից , բայց ձայնդ այնքան քաղցր է հնչում :
  72. Սիրել նշանակում է կանգնել թաց ցեմենտի վրա` ինչքան երկար ես կանգնում , այնքան դժվար է պոկվելը, և հնարավոր չէ գնալ առանց հետքերի :
  73. Դու ունեիր հնարավորություն լինել առաջինը և միակը ... Իսկ հիմա կանգնիր և գնա  հերթ պահելու
  74. Լռիր մի քիչ , ես ուզում եմ լսել , թե ինչ է ասում քո սիրտը :
  75. Ինչ էլ կյանքը մեզ սովորեցնի , սիրտը միևնույնն է հավատում է հրաշքների :
  76. Առաջ ես մտածում էի , որ սիրահարված եմ , իսկ հիմա հասկանում եմ , որ սիրում էի մտածել
  77. Սիրում եմ կյանքը , որովհետև դու ես այնտեղ , իսկ քեզ , որովհետև իմ կյանքում ես :
  78. Երջանկություն ` երբ փակում ես աչքերդ , բայց միևնույնն է տեսնում ես ... սրտով :
  79. Իմ ատելությունը քո հանդեպ ուղիղ համեմատական է իմ սիրուն ... ու ոոոոոոննննցցց եմ ես քեզ ատում :
  80. Սերը դա խաղ է , իսկ ով առաջինը ասեց , որ սիրում է, նա  էլ պարտվողն է :
  81. - Արի ընկերներ մնանք ...
    - Դու իսկպե՞ս իմ մահն ես ուզում ...
  82. Սիրո սահմանը անսահման սերն է...
  83. ԲԱՐԵՎ ՁԵԶ ԵՍ ՄՈԼՈՐՎԱԾ ՊԱՉԻԿՆ ԵՄ ԿԱՐԵԼԻ Է ՄԵԿ ՎԱՐԿՅԱՆ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ ՁԵՐ ԹՈՒՇԻԿԻ ՎՐԱ?
  84. Ցավում է, - ասաց սիրտը…-Կմոռանաս,- հանգստացրեց ժամանակը…-Բայց ամեն անգամ ես կվերադառնամ,- քմծիծաղ տվեց հիշողությունը
  85. Եվ այն պահին, երբ թանկագին քո կենացը հանկարծ զնգա, Ու ոսկեզօծ մաղթանքները արծաթ գավով հորդեն տնից, Դու այդ արբշիռ աղմուկի մեջ չես նկատի ու չես զգա, Որ սրտիս մեջ լեցուն մի գավ ճայթեց... զսպված լռությունից։
  86. Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու...
  87. ԿԱՐՈՏ...Ինչ հեշտ է ասել, երբ իմաստն իրոք չգիտես...Այս մեկ բառի մեջ մի ողջ պատմություն...Հանդիպման օրից մինչ անվերջություն...Այս մեկ բառի մեջ հոգու խորություն...Սրտի ամրություն ու թշվառություն...Մենակ զգալու մի ողջ էություն..
  88. Կարոտը կյանքում մեծ ուժ է ծնում և ստիպում մարդուն երջանիկ ապրել,ուրեմն իմացիր,այս խենթ աշխարհում,աշխատիր ինչ-որ մեկին կարոտել:Եվ ձգտիր նրա համար խենթանալ ու ամեն վայրկյան նրան երազել,բայց երազելով երջանիկ դառնալ, ոչ թե դառնալ խենթ և կյանքը ատել...
  89. Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չէինք գտնի...
  90. Ուրախության ամենապայծառ բռնկումները մեր մեջ սովորաբար առաջանում են անսպասելի կայծից։
  91. Նա, ով ուրախ է, և նա, ով թախծում է, իրար չեն հանդուրժում։
  92. Ուրախությունը մարդուն դյուրահաղորդ է դարձնում, դժբախտությունը ստիպում է նրան խորասուզվել ինքն իր մեջ։
  93. Վարդի փշերից գանգատվելու փոխարեն ես ուրախանում եմ, որ փշերի մեջ վարդ է աճում։
  94. Ուրախ մարդուն ողջ աշխարհն ուրախ է երևում։
  95. Ուրախությունն ընդունակ է ստորություններ գործելու, դժբախտությունը` երբեք։
  96. Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել։
  97. Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։
  98. Բարձրագույն է լինում միայն այն երանությունը, որը հառնել է հուսահատության ծայրագության խորքերից։
  99. Կույր է ոչ միայն երջանկության աստվածուհին` ֆորտունան, նա հաճախ կույր է դարձնում և նրանց, ում երջանկացնում է։
  100. Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։
  101. Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը։
  102. Երջանկությունն ավելի դյուրին է գտնել, քան պահպանել։
  103. Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։
  104. Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար։
  105. Մարդու կյանքը լի է երջանկությամբ` գլխավորապես նրա համար, որ մշտապես նա սպասում է, թե այն շուտով կլինի այդպիսին։
  106. Որքան ավելի երջանիկ է ժամանակը, այնքան այն ավելի կարճ է։
  107. Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։
  108. Երջանիկ պատահականությունները սակավ են հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ։
  109. Մեծ բախտավորություն է դժբախտություն չիմանալը։
  110. Եթե արթնանում ես առավոտյան 9-00-ին, խոհանոցում ես նաղաճաշում, քո սենյակն միշտ հավաքված է լինում և գնում ես քնելու ժամը 9-00-ին. ՈՒՐԵՄՆ ԴՈՒ ԴԵՌ ՄԻԱՑՎԱԾ ՉԵՍ ԻՆՏԵՐՆԵՏԻՆ!
  111. Միամիտ մարդիկ չեն լինում, ուղղակի կան մարդիկ, ովքեր դեռ հավատում են մարդկանց մարդ լինելուն....
  112. Երբ մարդկանց հետ բարեկիրթ ես լինում, նրանց թվում է, թե արժանի են դրան, բայց երբեք չեն մտածում, որ դա բխում է քո դաստիարակությունից...
  113. Սիրվել ամենքից, բայց սիրել մեկին, Ապրել ամենքով, բայց մեկի համար
  114. Քեզնով երդվելիս Ձեռքս դնում եմ իմ սրտի վրա` Սեղմելու նրան, Որ... հանկարծակի չպայթի դողից..
  115. Դուք կարծում եք, որ սոխը միակ բանջարեղենն է, որից լացում եք? Իսկ փորձել եք դդումով խփել ձեր գլխին?
  116. Սիրելու համար սիրտ է հարկավոր, այլ ոչ թե լեզու` դատարկ խոսքերով:
  117.  Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ...
  118. Կյանքում ամենամեծ երջանկությունը,դա այն է , երբ ամուր գրկում ես սիրածդ էակին,ապրում այդ րոպեները,ասես վերջինը լինեն....
  119. Անավարտ մնաց մեր պատմությունը, Փակեցինք գիրքը նույնիսկ չբացաց, Իսկ այնտեղ այնքան գեղեցիկ տողեր, Այնքան երջանիկ,հաճելի պահեր, Գուցե արցունքներ,գուցե ժպիտներ, Կարող էին լինել, Բայց չկար ՍԵՐ. Երկու ուղիներ,տարբեր հայացքներ, Մեկը սիրտ ուներ,իսկ մյուսը.....
  120. Երբեք չեն հասկանա քեզ, ուստի գնահատիր նրանց, ովքեր գոնե փորձում են այդ անել...
  121. Չի կարելի ցավ պատճառել,Հետո ասել ներիր,Չի կարելի դավաճանել հետո ասել սխալվեցի,Չի կարելի աչքերի մեջ նաել ու խաբել,Հետո աղոթել ներում ստանալու համար,Որովհետև բոլորն էլ մի օր պատասխան են տալիս ամեն ինչի համար....
  122. Ամոթը երբեմն արգելում է այն, ինչ չեն արգելում օրենքները:
  123. Այդ ի՞նչ է ձեռքերիդ մեջ: - Երջանկություն: - Իսկ ինչո՞ւ է այն այդքան փոքր: - Որովհետև, երբ երջանկությունը մեր ձեռքերում է, այն շատ փոքր է թվում, և միայն կորցնելուց հետո ենք մենք հասկանում նրա իրական արժեքը 
  124. Նա, ով պնդում է, որ փողն ամեն ինչ կարող է անել, ամենայն հավանականությամբ ինքը կարող է ամեն ինչ անել հանուն փողի:
  125. Ինչ որ լավ է, վառվում է ու վառում, Ինչ որ լավ է, միշտ վառ կմնա...
  126. Լռության րոպե՜... Երբեմն այն թա՜նկ է ավելի, Թա՛նկ, քան ասված խոսքերը բազում...
  127. Նա, ով չի կարող լռել, հազվադեպ է կարողանում լավ խոսել:
  128. Ինչ էլ որ լինի, կյանքր հրաշք է, Մի գունեղ հեքիաթ է, երբեմն պատրանք է, Երբեմն մի խիստ ու զորեղ դաս է, Երբեմն զղջում,երբեմն ափսոսանք է, Ինչ էլ որ լինի, կյանքը հիասքանչ է... ՍԵՐ, ՀԱՎԱՏ ՈՒ ՀՈՒ3Ս բոլորիդ՝ այս հրաշք ճանապարհը երջանիկ ու լուսավոր անցնելու համար
  129. ՈՒմ հազվադեպ են տեսնում, նրան արագ են մոռանում:
  130. Նույնիսկ երազում.. քեզ եմ երազում. Իմ համար օդ ես.. շնչել եմ ուզում. Հազար հատ արև եմ տեսնում.. բայց նորից քո լույսն եմ երազում...
        
 ԲՈԼՈՐ ՍՏԱՏՈՒՍՆԵՐԸ ՎԵՐՑՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՑ: