About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ՄԱՐԻԽՈՒԱՆԱ

Հնդկական կանեփից ստացվող թմրանյութի` մարիխուանայի անունը գիտական բացատրություն չունի: Համաձայն լատինաաներիկյան մի լեգենդի, մարիխուանան առաջին անգամ պատրաստվել է այդ երկրամասի երկրներից մեկի մի փոքրիկ բնակավայրուն: Ըստ այդ ավանդապատմումի, այդտեղ ապրում էր մի սիրահար զույգ, որոնց սերը հիացմունք էր առաջացրել ժողովրդի մեջ:
Աղջկա անունը Մարիա էր, տղայինը` Խուան: Օրերից մի օր Մարիան ծանր հիվանդանում է: Նրանք դիմում են տարբեր բժիշկների, բայց ապարդյուն, հիվանդությունն անբուժելի էր, և աղջիկը շուտով մահանում է: Խուանն ընկնում է ծանր հոգեկան ապրումների մեջ: Բոլորը կարծում են, թե նա չի դիմանա այդ ծանր կորստին և շուտով կմահանա: Սակայն մի օր Խուանին մի տեսիլք է հայտնվում ու ասում. <<Առավորյան իջիր բացատ, հավաքիր կանեփի սերմնափոշին ու ծխիր, ր դւ կտեսնես Մարիային>>:
Տղան այդպես էլ անում է: Նա ամեն օր իջնում է բացատ, հավաքում կանեփի սերմնափոշին, ու ծխելով` տեսնում Մարիայի տեսիլքը: Բայց կարճ ժամանակ անց, խաթարելով առողջությունը, մահնում է նաև Խուանը:
Հետագայում տեղացիներն այդ թմրանյութը կոչում են տղայի և աղջկա անունով` Մարիխուանա: