About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ՌԵԱԼ - ԲԱՐՍԵԼՈՆԱ


<<Ռեալը>> և <<Բարսելոնան>> անբաժան են միմյանցից հավերժ: Այս նոր, 2012 թվականին, Մոուրինիոյի և Գվարդիոլայի թիմերը կարող են հանդիպել միմյանց 8 անգամ, համենայն դեպս 4 անգամ նրանք հաստատ են հանդիպելու` 2-ը գավաթի և
ևս 2-ը առաջնության խաղերում: Եւ եթե նրանք Չեմպիոնների Լիգայի մրցաշարում հաղթահարեն <<Բավարիայի>> և Մոսկվայի բանակայիններին, ապա կարող են հանդիպել ևս 4 անգամ(1/4 և 1/2 եզրափակիչներում):
Գավաթի խաղերում նրանք կհանդիպեն միմյանց այսօր և հունվարի 25-ին: Լա-Լիգայի խաղարկության մի հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին, իսկ մյուսի ամսաթիվը դեռ ճշտված չէ:
Ամեն դեպքում մենք կտեսնենք այդ 2 հիանալի թիմերի կատարմամբ շուրջ 4 ֆուտբոլային հանդիպում, որոնք միշտ էլ անկանխատեսելի ելք են ունեցել և գրավել են ֆուտբոլասերներին խաղային բարձր որակներով, գեղեցիկ հնարքներով և գոլերով: Հույս ունենանք, որ այս 4 հակամարտությունն էլ կունենան այդպիսի արդյունքներ:
Այսօրվա խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 01:00-ին: