About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Սամուել Էտո'օ


Բոլորիս էլ պարզ է, որ Կամերունյան աստղ Սամուել Էտո'օն տեղափոխվել է <<Անժի>> փողերի համար, բայց դրա հետ մեկտեղ նա իրեն համարում է թիմի առաջատարը և Ռուսաստանում ֆուտբոլը զարգացնողներից մեկը:
Էտո'օի տեղափոխվելը իտալական <<Ինտերից>> Դաղստանական թիմ մեծ իրարանցում առաջացրեց համաշխարհային ֆուտբոլի սիրահարների շրջանում: Խաղացողը թիմի հետ կնքեց 3 տարվա պայմանագիր, որը նրան դարձրեց աշխարհի ամենավարձատրվող ֆուտբոլիստը:
-Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում, ես մտածում եմ, որ մենք բոլորս էլ ուզում ենք աշխատել և ստանալ շատ փող, որոնց արժանի ենք: <<Անժին>> արեց այն առաջարկությունը, որը համարժեք է իմ կարողություններին և հնարավորություններին:
Էտո'օն 30 տարեկան հասակում դեռ կարողանում է ցուցադրել այն խաղը, որը նա մի քանի տարի առաջ ցուցադրում էր իսպանական <<Բարսելոնայում>>, իտալական <<Ինտերում>> և իր ազգային հավաքականում: Նա կարողացավ ապացուցել <<Անժիի>> սեփականատերերին, որ կարող է այն հաջողությունները, որոնք ունեցել է նախկին ակումբներում, ցուցադրել ռուսական թիմում:
Էտո'օն նաև նշեց, որ ֆուտբոլային աշխարհի մյուս աստղերը վաղ թե ուշ նույնպես խաղալու են ռուսական թիմերում: