About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Ավստրալացի միլիարդատերը նոր "Տիտանիկ" է կառուցում


Ավստրալացի միլիարդեր Կլայվ Պալմերը հայտարարել է այն մասին, որ սկսել է կառուցել բոլորին հայտնի "Տիտանիկ" նավի կրկնօրինակը: Այն գրեթե բոլոր առումներով նման կլինի իսակական նավին, որը ինչպես գիտեք կործանվել է դեռևս 1912 թվականին: Նոր նավը կանվանվի "Տիտանիկ 2": Կառուցման աշխատանքները վստահվել են չինական մի քանի կազմակերպությունների: Նավը, ըստ շինարարների տված նախնական տեղեկությունների, ջուր կիջեցվի 2016 թվականին:
Թե ներքին, թե
արտաքին կառուցվածքով և կահավորմամբ նավը պետք է նման լինի հնին, դրա համար պատմաբանների մի քանի խումբ է ներգրավվել աշխատանքներում:
Ծախսերի մասին դեռևս չի խոսվում, նույնիսկ մոտավոր թիվ չի նշվել: 
Դե ինչ, սպասենք նոր "Տիտանիկի" ջուր մտնելուն և հուսանք, որ այս անգամ ճանապարհորդությունը ուրախ ավարտ կունենա: