About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Իսկ Դուք տեղյակ է միլիոնանոց կայքի մասին?


21-ամյա բրիտանացի Ալեքս Տյուն իր ուսման վարձը վճարելու նպատակով ստեղծում է վեբ-կայք`  milliondollarhomepage.com, որի պիկսելները վաճառում է գովազդատուներին: Կայքի չափսերը 1000*1000 պիկսել էր և նա դրանք բաժանելով փոքր մասերի` 10*10-ի վրա, սկսում է վաճառել 1 պիկսելը 1 դոլարով: Սկզբում նրա հարազատները տղային օգնելու և ոգևորելու համար 400 պիկսել տարածություն են գնում, վճարելով դրա համար 400 դոլար: Սակայն ընկերների և հարազատների միջոցով չէր կարող համապատասխան գումար հավաքել: Որոշ ժամանակ անց կայքը հետաքրքրում է բրիտանական լրատվամիջոցներին և տղային հրավիրում են հեռուստահաղորդումների, կայքի մասին գրում են թերթերում: Հետաքրքրություն է առաջանում
նաև ամերիկյան լրագրողների մոտ և մեկ ամսվա ընթացքում Ալեքսը վաճառում է համարյա բոլոր պիկսելները, իսկ կայքի այցելուների թիվը հասնում է ժամում 25,000 ունիկալ այցելու:
Վերժին պիկսելը Ալեքսը վաճառում է eBay հայտնի կայքի միջոցով` աճուրդային եղանակով, 38,000 դոլարով: Այսպիսով նրա ընդանուր եկամուտը կազմում է 1,037,158 ամերիկյան դոլար, որը համաձայնեք, ահռելի գումար է:
Ալեկսից հետո շատերը փորձեցին կրկնել նրա հաջողությունը, սակայն ոչ ոքի մինչ այժմ այդպես էլ չի հաջողվել: