About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Շնորհավոր ապրիլի 7!!!

Սիրելի կանայք,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ցանկանում եմ` եթե սեր, ապա երկկողմանի, եթե արցունքներ, ապա երջանկության, եթե անձրև, ապա արևային....


Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ 
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, 
Արև աչքերի լույսն է նա թափել՝ 
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին... 
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, 
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, 
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, 

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

***
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծառավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս... 

                                                                                               Հովհաննես Շիրազ