About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Միանգամից 400 կալանավոր փախել է բանտից


Պակիստանում բանտերից մեկի վրա զինված հարձակման ժամանակ միանգամից 400 կալանավոր է փախել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շատ լավ զինված խմբավորումը հարձակվել է բանտի վրա: Նրանց նպատակը եղել է ազատ արձակել իրենց համախոհներին, որոնց թիվը այդ բանտում 100-ի էր հասնում:  Ոստիկանների հետ երկարատև փոխհրաձգությունից հետո նրանց հաջողվել է ազատել իրենց ընկերներին, ինչպես նաև ևս 300 բանտարկյալի: Բանտապետի խոսքերով բանտում գրեթե մարդ չի մնացել:
Որոնման աշխատանքներին մասնակցում են նաև երկրի զինված ուժերը: