About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Իմացեք, թե ինչ գիրք են հրատարակել 2 դեռահաս աղջիկները ԱՄՆ-ից


Ամերիկայում երկու դեռահաս աղջիկներ գիրք են հրատարակել այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ դաստիարակել դեռահասներին: Գիրքը կրում է հետևյալ անվանումը` "Դեռահասները բացատրում են. Ուղեցույց դեռահասներից ծնողների համար" :Այն բաղկացած է 200 էջից, իսկ որպես նյութ, կամ այսպես ասած իրենց գրածի ճշմարտացիության ապացույց նրանք մինչ գրքի գրելուն անցելը մոտ 100-ից ավելի իրենց տարիքի տարբեր սեռի և բնավորության երիտասարդներից հարցազրույց են վերցրել, համեմատել և ըստ դրա և իրենց կարծիքի եկել եզրակացությունների:
Գրքի նախաբանում աղջիկները նշել են, որ իրենց կարծիքով երեխաների դաստիարակության մեթոդները հին են և ծնողները շատ ժամանակ չեն հասկանում իրենց երեխաներին, դաստիարակելով նրանց այնպես, ինչպես իրենց են ժամանակին դաստիարակել, իսկ դա սխալ է, քանի որ այժմյան երիտասարդության մտածելակերպը և հոգեբանությունը այլ է: