About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Իսկ դուք կդիմանայիք 12 տարի?



Բրազիլացի այս գեղեցիկ աղջնակը իր ամբողջ կյանքի ընթացքում ընդհանրապես չի այցելել վարսավիրի մոտ: Նա ունի շատ գեղեցիկ և երկար մազեր, որը հանդիսանում է իր և իր հարազատների հպարտությունը, իսկ նրա տարիքայինների նախանձի առարկան: 12 տարի է արդեն, ինչ աղջիկը չի կտրում իր մազերը: Սակայն վերջերս լուրեր տարածվեց այն մասին, որ նա վերջապես համաձայնվել է գնալ այդ քայլին: Նրա մորը հաջողվել է համոզել աղջկան, հաշվի առնելով մի քանի հանգամանք: Առաջին հերթին նրանք ապրում են աղքատ թաղամասում և երկար տարիներ է ինչ տունը չեն վերանորոգել, իսկ բնական մազերը, այն էլ լավ պահպանված, նաև լավ միջոց է գումար վաստակելու: Երկրորդ հերթին, երբ աղջկա ծնողները հաշվեցին թե որքան են նրանք ծախսում մազերի պահպանման վրա, շատ զարմացան, չէ որ մոտավոր հաշվարկներով դա կազմել էր տարեկան 600 $, իսկ չքավոր ընտանիքի համար դա լուրջ գումար է: Եվ վերջապես երրորդ հանգամանքը, ամենակարևորը թերևս այն, որ մազերը այնքան է երկարել (1 մետր 54 սմ), որ աղջիկը դժվարությամբ է կարողանում քայլել:
Ծնողները հույս ունեն, որ մազերի վաճառքից կստանան ոչ պակաս, քան 5.500$ եկամուտ և կկարողանան վերանորոգել բնակարանը: