About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Forbes-ը հրապարակել է ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակը


Մարկ Ցուկերբերգ - Facebook-ի հիմնադիր

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակը, որոնց տարիքը չի գերազանցում 35-ը:
Այդ ցուցակը վստահորեն գլխավորում է 27-ամյա միլիարդատեր, Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա, սկսելով 0-ից հասավ 17,5 միլիարդ դոլար կարողության և երկար ժամանակ է համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերը աշխարհում: "Ոսկյա" ցուցակի երկրորդ հորիզոնականում է գտնվում կոլումբիացի Ալեխանդրո Սանտո Դոմինգոն, որի կարողությունը հասնում է 9,5 միլիարդ դոլարի: Նա 35 տարեկան է, հիմնական եկամտի աղբյուրներն են
հեռահաղորդակցությունը, անտառային բիզնեսը և գարեջրի արտադրությունը: 3-րդը, ամենաերիտասարդ միլիարդատերների մեջ Յոշիկացու Տանական է: Նա Gree խաղային սոցիալական պլատֆորմի ստեղծողն է: Ավելի քան 30 միլիոնից ավելի այցելուները նրան 4,5 միլիարդ դոլար կարողության տեր են դարձրել:
Այդ ցուցակի միակ կինը Յան Ղուզիանն է, որը իր 4,3 միլիարդ կարողությունը ստացել է հոր կտակից: 2007 թվականին նրան նույնիսկ համարել են Չինաստանի ամենահարուստ բնակչուհի: