About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Փրոմոթո Թիմը կազմակերպում է հերթական այցը` այս անգամ մանկատուն



Այսուհետ ամեն ամիս մենք այցելում են մանկատուն, ծերանոց, զորամաս, զոհված ազատամարտիկների ընտանիքներին կամ սահմանամերձ գյուղեր:
Մեզ հետ կտանենք մեր սերն ու ջերմությունը: Կտանենք այն ամենն, ինչ մինչ տվյալ այցը կկարողանանք հավաքել` մեր ընկերների և աջակիցների շնորհիվ:
Միացեք մեզ, կյանքը միասին լցնենք ջերմությամբ և սիրով:
Հաջորդ կիրակի` մարտի 24-ին կայցելենք Երևանի մանկատներից այն մանկատուն, որը ավելի քիչ աջակցություն է ստանում կազմակերպությունների կողմից:

Կարող եք մեզ միանալ և միասին այցելենք ու ժպիտներ պարգևենք մանուկներին:
Եթե չեք կարող գալ մեզ հետ, բայց ուզում եք Ձեր կողմից նվերներ փոխանցել նրանց, ապա նվերները կարող եք թողնել հետևյալ հասցեով`


                     ՀՀ. ք. Երևան, Իսահակյան 10


Հարգանքներով և անսահման սիրով`
                   Փրոմոթո Թիմ

 Ինֆորմացիոն գործընկեր` Արամ Ղարագյոզյանի բլոգը: