About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Ինչ է սերը գիտական տեսանկյունից



Շվեցարացի գիտնականները` Ցյուրիխի ինստիտուտից, տվել են իրենց գիտական կարծիքը սիրո մասին: Ըստ նրանց, սիրահարվածությունը տևում է ընդամենը 0,2 վայրկյան և ստեղծում է կարճ միացում մարդու ուղեղի մեջ: Սերը, կախված մարդու տեսակից, կարող է լինել հանգիստ և աշխույժ, կրքոտ և խելագար: Իսկ մարդկանց սիրահարվածության պատճառը մեկն է: Շվեցարացի գիտնականների կարծիքով սիրո հիմքում միշտ ընկած են մարդու օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական ռեակցիաները:

Սիրահարվածության ժամանակ միաժամանակ տեղի է ունենում գլխուղեղի 12 տարածությունների ակտիվացում, որոնք հրաման են տալիս համապատասխան տարածքներին` հորմոն արտադրելու: Սիրահարվածության ժամանակ այն օրգանները, որոնք պատասխանատու են էնդորֆինների, ադրենալինի, նորադրենալինի արտադրման համար, կարելի է ասել "գժվում" են և սկսում են աշխատել 2, 3 անգամ ավելի արագ:
Գիտնականները հավատացնում են, որ մարդիկ սիրում են ոչ թե ականջներով, կամ աչքերով, այլ քթով: Քիթը վերարտադրում է գենետիկական տվյալները, որոնք գտնվում են մարդու բուրմունքի (հոտի) մեջ և ընտրում իրենց սիրեցյալին: