About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Գտնվել է 40 տարի առաջ գողացված դրամապանակը



Այս պատմությունը պատահել է 77-ամյա Ռոբերթ Ռեստի հետ: Շուրջ 40 տարի առաջ նրանից գողացել էին իր դրամապանակը և որքան էլ զարմանալի է, բայց այն վերջերս գտնվել է և վերադարձվել Ռեստին:
Դեպքը պատահել էր հեռավոր
1970 թվականին, երբ նա իր կոստյումը թողել էր The New York Times-ի գրասենյակներից մեկում և մի քանի րոպեով դուրս եկել սենյակից: Վերադառնալով դրամապանակը այլևս տեղում չի եղել: Բայց վերջերս, The New York Times-ի նույն գրասենյակում` նկուղային հարկում գտնվել է այդ նույն դրամապանակը և ի զարմանս բոլորի` նրա մեջ եղած բոլոր նկարները, փաստաթղթերը պահպանվել են, բացի իհարկե գումարից: Ռեստին այդ լուրը շատ էր ուրախացրել, քանի որ դրամապանակում էր գտնվում իր ընտանեկան նկարներից այնպիսի նկարներ, որոնց 2-րդ օրինակը չկար: