About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Գինեսի ռեկորդների գիրքը - ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը` 36 ժամ



Շատ ֆուտբոլասերներ կարծում են, որ 90 րոպեն ֆուտբոլի համար շատ է, և ֆիզիկապես հոգնեցնում է ֆուտբոլիստներին: Սակայն մի խումբ ֆուտբոլասերների համար դա բնավ էլ այդպես չէ, ավելին, նրանք դա հերքելու համար բերում են հետևյալ օրինակը:

2009 թվականին Բրիստոլյան ֆուտբոլային ակումբի և "Լիդս Բեդջերս" թիմի միջև կայացած հանդիպումը տևել է 36 ժամ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Անհավանական է, բայց ֆուտբոլիստները 1 օր 12 ժամ անընդմեջ ֆուտբոլ են խաղացել, որի ժամանակ խփվել է 540 գնդակ, խաղը ավարտվել է 255-285 հաշվով` "Լիդս Բեդջերսի" հաղթանակով: