About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Հայազգի ֆուտբոլիստը գոլ է խփել Մանչեսթեր Յունայթեդին


Վերջերս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը թիմ է հրավիրել հոլանդական <<Այաքս>> ֆուտբոլային ակումբի երիտասարդ հայազգի տաղանդավոր ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզին:
Եվ ահա, փետրվարի 23-ին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում <<Այաքսը>> հյուրընկալվել էր անգլիական հզորագույն թիմերից մեկին` <<Մանչեսթեր Յունայթեդին>>:
Թեև խաղը ավարտվեց <<Այաքսի>> հաղթանակով` 2:1 հաշվով, սակայն 2 խաղերի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր ստացավ անգլիական թիմը:
Հայազգի ֆուտբոլիստը հոյակապ խաղ ցուցադրեց, խփելով մեկ գնդակ և կատարելով մեկ գոլային փոխանցում: Նա նաև ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Խաղի լավագույն դրվագները դիտեք ստորև: