About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԳՆԱՑՔԸ

Մի քանի նյութերում արդեն անդրադարձել եմ աշխարհի թանկարժեք իրերից մի քանիսին: Այսուհետ նոր էջ կլինի բլոգում, որի մեջ կներառվեն նույնպես թանկարժեք իրերի մասին տեղեկություններ, բայց արդեն ավելի մանրամասն, ամեն մեկը առանձին վերնագրի ներքո:

Ամենաթանկ գնացքը աշխարհում <<Մահարաջաս էքսպրես>> հնդկական ընկերությանը պատկանող գնացքն է, որի տոմսի արժեքը մեկ ուղևորի համար 800-2.500 դոլար է 1 օրվա համար: Այդ գնացքով ճանապարհորդությունը տևում է մոտ 7-8 օր:
Կարելի է ասել սա իսկական 5 աստղանի հյուրանոց է վագոնների մեջ: Այդ գնացքով ճանապարհորդելիս ուղևորները ոչ միայն կարող են վայելել գնացքի բոլոր հարմարավետությունները, որի հավասարը աշխարհում չկա, այլ նաև լինել Հնդկաստանի գեղեցիկ բնակավայրերում, ճանաչել մշակույթը, շփվել տեղաբնիկների հետ և ինչու չէ նաև նկարվել գեղեցիկ վայրերում որպես հիշատակ: Գնացքը իր ուղևորությունը սկսում է Կալկուտի քաղաքում և վերջացնում Նյու-Դելիում: Այդ մեկ շաբաթվա ընթացքում այն ամեն օր կանգ է առնում նոր բնակավայրում և շարժվում միայն 1 օր հետո, հնարավորություն ընձեռնելով ուղևորներին շրջել բնակավայրերում:
Ինչ վերաբերվում է կուպեներին, ապա այն իր մեջ ներառում է շքեղ կահույք, տաք և սառը ջուր, առանձին սանհանգույց ինչպես նաև ժամանակակից տեխնիկա: