About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ԶՎԱՐՃԱԼԻ ՏՈՆԵՐ

Նյու Յորքում ամեն տարի նշվում է մի անսովոր տոն նեոնային գովազդի ծննդյան օրը: Այդ օրը թերթերում հրապարակվում են գիտական մտքի այդ նվաճմանը նվիրված բազմաթիվ նյութեր: Առաջին նեոնային գովազդը հայտնվել է հենց Նյու Յորքում. այն ուներ վարգող ձիու տեսք:
Մեծ Բրիտանիայում նշվում է Ձախլիկներ տոնը:
 Այդ օրը ամեն մի աջլիկ անգլիացի կարող է վայելել ձախլիկի կյանքի հաճույքները: Հատուկ մրցույթների ժամանակ պետք է գրել, ուտել ձախ ձեռքով, մի խոսքով, ձախով անել այն ամենը, ինչ աջն անում է շատ հեշտ:
Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում նոյեմբերի 14-ին նշում են երկրագնդի ամենատարածված դեղի` ասպիրինի ծննդյան օրը:
Ամեն տարի հուլիսի 28-ին նշվում է Վարունգի միջազգային տոնը: Վարունգը մարդկությանը հայտնի է ավելի քան 6 հազար տարի: Նրա հայրենիքը Հյուսիս-արևմտյան Հնդկաստանն է: Այնտեղ անտառներում աճում են վայրի վարունգներ, որոնք լիանայի պես փաթաթված են ծառերին: