About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ԿԱՐԼՍՈՆԻ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԸ

1938 թվականին ամերիկացի իրավաբան Չեստեր Կարլսոնի (1906-1968) գյուտն այսօր հայտնի է <<Էլեկտրալուսանկարահանում>> անունով: Նա ուզում էր ստեղծել այնպիսի սարք, որը կարողանար պատճենահանել ոչ միայն առանձին բառեր, այլև բարդ պատկերներ: Կարլսոնը ստեղծեց էլեկտրաստատիկ տպագրիչ կամ պատճենահանող սարք, որի առավել տարածված անունը քսերոգրաֆ է: Այն առաջացել է հունարեն xeros` այսինքն <<չոր>> և graphos` <<գրել>> բառերից: Առաջին քսերոգրաֆիկ պատճենը Կարլսոնը ստացավ 1938 թվականին, սակայն պատճենահանող մեքենաները լայն կիրառություն գտան միայն 1950-ականներից հետո: