Բրիտանացի Դեբորա Բոուն մի անհավանական քայլի է դիմել աշխատանք գտնելու նպատակով: Նա հայտարարություն է տվել հայտնի ebay կայքում, ըստ որի վաճառում է իրեն: Այս քայլին 38-ամյա բրիտանուհին գնացել է շուրջ 2 տարի շարունակ առանց աշխատանքի մնալուց հետո: Հայտարարությունում գրված է, որ իրեն կարող է գնել յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ունենալ լավ աշխատող, նա կարող է կատարել ցանկացած աշխատանք, ընդ որում, կարող են գնել ինչպես ընդմիշտ, այնպես էլ ժամանակավորապես: