Շվեդիայում ոստիկանները գտել և փրկել են մի տղամարդու, որը 2011 թվականի նոյեմբերից գտնվել է մի մեքենայի մեջ, որը թաղված է եղել խուլ վայրում` ձյան տակ: Մեքենան գտել են պատահական, Ումեո քաղաքի մոտակայքում գտնվող անտառոտ տարածքում:
Տղամարդը չի կարողացել ոչ խոսել ոչ շարժվել և ըստ ենթադրությունների նա այդ 2 ամիսների ընթացքում սնվել է միայն ձյունով: