About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

Նորվեգական դատարանը ստիպել է տղամարդուն գնել "հոգիներով" լի տունը



Այդ տղամարդը որոշել էր տուն գնել Օսլո քաղաքի հյուսիսային հատվածում: Նա պայմանավորվել էր վաճառողի հետ, նույնիսկ պայմանագիր կնքել: Սակայն վերջին պահին նա հրաժարվել էր տնից չէր ցանկացել գնել այն: Հարցը հասավ դատարան: Դատարանում տղամարդը իր քայլը բացատրեց նրանով, որ տան հարևանությամբ ապրող մարդկանց մեջ կար խոսակցություն, որ այդ տանը կան բազմաթիվ "հոգիներ" և այդ մասին իրեն չեն տեղեկացրել պայմանագիրը կնքելու ժամանակ:
Դատարանը, սակայն, որոշել է, որ նա պետք է գնի այդ տունը, քանի որ արդեն կնքել է պայմանագիրը, իսկ Նորվեգիայի օրենսդրության համաձայն :հոգիները" չեն կարող պայմանագրի խախտման պատճառ հանդիսանան, քանի որ նրանք պարզապես.... չեն կարող գոյություն ունենալ...