Վերջերս Մադրիդ քաղաքում բացվել է մի հյուրանոց, որը իր տեսակի մեջ միակն է և անկրկնելին: Հյուրանոցը յուրօրինակ է նրանով, որ այնտեղ կա 85-ից ավելի երկտեղանի սենյակներ, սակայն ոչ մեկը մյուսին նման չէ: Ամեն մեկը միակն է իր տեսակի մեջ և ներկայացնում է մի ոլորտ: Հյուրանոցի կահավորանքը նույնպես շատ գեղեցիկ է և տարբեր` կախված
սենյակներից:
Կառուցման և նախագծման աշխատանքների վրա աշխատել են 100-ից ավելի դիզայներներ:
Օրինակ նկարում պատկերված սենյակը իսկական վայր է կինոյի և կինոմատոգրաֆիայի սիրահարների համար: Այս սենյակում կարող ես մթնոլորտը փոխել ինքդ` ընտրելով քո նախընտրած ռեժիսորի աշխատանքները: