About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարեկան աշխարհում գրեթե 900,000 մարդ կամավոր հրաժեշտ է տալիս կյանքին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ինքնասպանություն տեղի է ունենում 40 վայրկյանը մեկ: Տվյալները բերել է ՄԱԿ-ի նորությունների ծառայությունը վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ինքնասպանությունը տասներեքերորդն է մահացության պատճառների թվում և մտնում  է 15-44 տարեկան մարդկանց մահվան երեք հիմնական պատճառների մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, բնակչության մեկ շնչին ընկնող ինքնասպանությունների հիմնական պատճառներն են աղքատությունը, գործազրկությունը, վերահաս պատժիչ վախը, հոգեկան հիվանդությունները, ընտանեկան գժտությունները, կրքերը, ծանր հիվանդությունները: