About

www.armvan.ru

Translate

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

ԻՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Եթե Ձեզ անգթորեն չեք դատապարտում, ապա կարող եք զարմանալի արդյունքների հասնել: Փորձեք պարզել` իրականում Դուք ինքներդ Ձեզ ինչպես եք վերաբերվում և ինչ եք ուզում: Համարձակություն ունեցեք Ձեզ համար բացահայտելու Ձեր գաղտնի ցանկությունները և դրանց հարգանքով վերաբերվելու:Մենք ամեն ինչ անում ենք, որ շրջապատի հարգանքը վայելենք կամ ծայրահեղ դեպքում եղածը չկորցնենք:
Հիշեք, ուրիշները մեզ վերաբերվում են այնպես, ինչպես մենք ենք վերաբերվում և այն, ինչ կատարվում է մեր շրջապատում, մեր ներսում կատարվածի արտացոլումն է: Այո, ուստի դադարեք ուրիշներին մեղադրելուց: Ինքներդ Ձեզ հետ համերաշխ ապրեքև եղեք ազնիվ Ձեր, այնպես էլ ուրիշների նկատմամբ:
Էլեոնորա Ռուզվելտը ասել է <<Ոչ ոք առանց Ձեր համաձայնության Ձեզ չի կարող նվաստացնել, դա Դուք եք թույլ տալիս>>:
Նայելով մարդու ապրելակերպին` Դուք կարող եք պատմել նրա ներաշխարհի մասին: Իսկ եթե Ձեր ապրելակերպը Ձեզ չի բավարարում, ուրեմն, փոխեք Ձեր մտածելակերպը:
Մարդը դառնում է այն, ինչի մասին անընդհատ մտացում է: