Մոտ օրերս Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստվել Հունաստանի եւ Ղազախստանի հետ հանդիպումներին։ Հոլանդիայի չեմպիոն Արաս Օզբիլիսի մասնակցությունը կասկածի տակ էր, քանի որ նա մայիսի 7-ին ենթարկվել է սրունքի վիրահատության եւ այժմ գտնվում է վերականգնողական փուլում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արասն ասել է, որ դեռ ապաքինվում է եւ չի հասցնի վերականգնվել մինչեւ առաջիկա ընկերական հանդիպումնները եւ բաց կթողնի դրանք, սակայն հունիսի առաջին օրերին կժամանի Հայաստան՝ ներկա լինելու Հայաստան - Ղազախստան հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Հունաստանի հետ ազգային հավաքականը կխաղա մայիսի 31-ին Ավստրիայում, իսկ Ղազախստանի հետ՝ հունիսի 5-ին Երեւանում։