Աշխարհի թագավորական ընտանիքների ներկայացուցիչներն, այսօր` մայիսի 18-ին, կհավաքվեն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի նստավայրում` շնորհավորելու նրան թագավորական գահի վրա անցկացրած 60 տարիների կապակցությամբ:
Օրվա կեսին անվանի հյուրերի համար հանդիսավոր լանչ կտրվի: Երեկոյան նրանք կհավաքվեն Բուկինգհեմյան պալատում արքայազն Չառլզի հրավերով:
Տոնակատարություններին մասնակցելու համար Լոնդոն են հրավիրվել Բահրեյնի, Բյունեյի, Բութանի, Դանիայի, Հորդանանի, Իսպանիայի, Կամբոջայի, Քաթարի, Քուվեյթի, Լեսոտոյի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մալազիայի, Մարոկկոյի եւ այլ երկրների արքայական տների անդամներ:
Նշենք, որ Իսպանիայի թագավորական տունն արդեն հրաժարվել է մասնակցել Գիբրալթարի շուրջ վեճի պատճառով: Խուան Կառլոսն ավելի վաղ էր հրաժարվել, իսկ թագուհի Սոֆիան` նախօրեին:
Աղբյուրը - news.am