Բոլորիս հայտնի և սիրված դերասանուհի Անջելինա Ջոլիի պաշտոնը բարձրացվել է: Երևի թե շատերդ գիտեք, որ նա, լինելով հայտնի դերասանուհի միաժամանակ նաև բարեգործական մի շարք կազմակերպությունների անդամ է, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն էր: Վերջերս ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղ էր գտել նյութ այն մասին, որ Ջոլիի պաշտոնը բարձրացվել է: Այսուհետ նա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարն է: Դա նշանակում է, որ նա այսուհետ ոչ միայն բարեգործական
նպատակներով այցելություններ կկատարի, այլ նաև կունենա մի շարք հանդիպումներ բարձր պաշտոնյաների հետ: ՄԱԿ-ում դա բացատրում են նրանով, որ նա արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում է ՄԱԿ-ում և ժամանակն էր արդեն Անջելինային վստահել ավելի լուրջ և պատասխանատու պաշտոններ:
Դե ինչ, մեզ մնում է միայն շնորհավորել դերասանուհուն և մաղթել նորանոր վերելքներ: