Ախր շատ հիմար օրենքներ կան Ամերիկայում...
- Լոս Անջելեսում արգելված է թթու վարունգի վաճառքը, քանի որ այն իր տեսքով և բուրմունքով կարող է վիրավորանք հասցնել մարդուն:
- Թենեսի նահանգում անօրինական է համարվում երեխաների խաղալը կիրակի օրով` առանց լիցենզիայի:
- Դելավերում եթե կինը համարձակվի տղամարդուն առաջինը անել ամուսնության առաջարկություն, ապա նրան կարող են մեղադրանք ներկայացնել խուլիգանության հոդվածով:
- Կոլորադո նահանգի օրենքի համաձայն տղամարդը չի կարող ամուսնանալ իր կնոջ տատի հետ:
- Կալիֆորնիայում կինը իրավունք չունի մեքենա վարել, եթե նրա հագին խալաթ կա:
- Իսկ Միչիգանում կնոջ մազերը պատկանում են իր ամուսնուն:
- Նեվադայում բեղ ունեցող տղամարդը իրավունք չունի համբուրել կնոջը:
- Ֆլորիդա նահանգի օրենքի համաձայն յուրաքանչյուրը լոգանք ընդունելուց պետք է անպայման հագուստով լինի:
- Կառոլինայում կա մի օրենք, որի համաձայն տղամարդը կիրակի օրերին տեղի ունեցող դատավարությունների ընթացքում իրավունք ունի ծեծել իր կնոջը:
- Իսկ Արիզոնա նահանգում տղամարդուն թույլատրվում է ծեծել իր կնոջը ամիսը 1 անգամ, սակայն ոչ ավելին: