Նրանք կոչ են արել ՄԱԿ-ին ավելի շատ ուշադրություն դարձնեն շրջակա միջավայրին, թե չէ շատ շուտով մարդը կզրկվի այնպիսի էլեմենտար անհրաժեշտություններից, ինչպիսին է ջուրը, սննունդը և այլն: Իսկ դա կբերի համընդանուր թշնամանքի և ներքին խռովությունների առիթ կհանդիսանա:
Դա կանխարգելելու համար ոչ միայն պետք է նոր տեխնոլոգիաներ ստեղծվեն, այլ նաև անհրաժեշտ է մարդկանց հոգեբանության մեջ մտցնել այն համգամանքը, որ բնական պաշարները անսպառ չեն, դրանք պետք է խնայողաբար օգտագործվեն և խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին: