Մարտի 30-ին ժամը 19:58-ին Մայամիում Քրիստինա Օրբակայտեն աղջիկ է ունեցել, այդպիսով Ալլա Պուգաչովային պարգևելով 3-րդ թոռնիկին:
Հետաքրքիրն այն է, որ բոլորը ինտերնետային տարբեր կայքերում քննարկումների ժամանակ նշում էին, որ Օրբակայտեն տղա է ունեցել: Սակայն ամեն ինչ պարզ դարձավ, երբ նա իր twitter-ի էջում հայտարարեց աղջկա լույս աշխարհ գալու մասին:
Այսուհետ Օրբակայտեն համարվում է բազմազավակ մայր, քանի որ Ռուսաստանի Դաշնության օրենքների համաձայն նա, ով ունի 3 և ավելի երեխաներ համարվում է բազմազավակ: