Սիրահարվածության ժամանակ միաժամանակ տեղի է ունենում գլխուղեղի 12 տարածությունների ակտիվացում, որոնք հրաման են տալիս համապատասխան տարածքներին` հորմոն արտադրելու: Սիրահարվածության ժամանակ այն օրգանները, որոնք պատասխանատու են էնդորֆինների, ադրենալինի, նորադրենալինի արտադրման համար, կարելի է ասել "գժվում" են և սկսում են աշխատել 2, 3 անգամ ավելի արագ:
Գիտնականները հավատացնում են, որ մարդիկ սիրում են ոչ թե ականջներով, կամ աչքերով, այլ քթով: Քիթը վերարտադրում է գենետիկական տվյալները, որոնք գտնվում են մարդու բուրմունքի (հոտի) մեջ և ընտրում իրենց սիրեցյալին: