Երևի թե բոլորը գիտեն, որ ըստ մայաների օրացույցի 2012թվականի դեկտեմբերի 12-ին գալու է աշխարհի վերջը: Իհարկե կան հակասական կարծիքներ այս հարցի շուրջ, ամեն դեպքում ներկայացնում եմ ձեզ այն վայրերը, ուր պետք է գնալ և տեսնել` մինչև աշխարհի կործանման գալը:
Բորա-Բորա
Հրաշալի կղզի, տեղակայված Ֆրանսիական Պոլինեզիայում` Խաղաղ օվկիանոսում: Այն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկը:
Ամազոն
Կարևոր չի, թե որ երկրի տարածքով մտնեք այդ հիանալի վայրը, կարևորն այն է, որ այդ հիանալի վայրում գտնվելով, դուք կծանոթանաք վայրի բնության հետ, կտեսնեք բազմազան կենդանիներ, բույսեր և հիանալի տեսարանների ականտես կլինեք: Սա այն վայրն է, որ իրոք կարելի է այցելել մինչև աշխարհի վերջը գա:
Այծքաղի Կանիոնը
ԱՄՆ-ում բացի Մեծ Կանիոնից կա նաև ևս մեկ հրաշալի վայր, ուր բնությունը ուղակի հրաշքներ է գործել` ստեղծելով մի հիանալի ու գեղեցիկ վայր: Այն իր անունը ստացել է քարերի գույների` այծքաղի մորթու գույնին նման լինելու պատճառով:
Վիկտորիա ջրվեժը
Վիկտորիա ջրվեժը տեղակայված է Զամբիայի և Զիմբաբվեի միջև, համարվում է ամենամեծ ջրվեժը աշխարհում, նրա լայնությունը 1708 մետր է, իսկ բարձրությունը` 108 մետր:
Սանտորինի
Սանտորինին կղզի է` ոչ հեռու Հունական կղզիներից: Հազար տարի առաջ այդտեղ տեղի է ունեցել մարդկային պատմության մեջ ամենահզոր հրաբխային ժայթքումներից մեկը: Այսօր այն ունի գեղեցիկ բնություն, յուրօրինակ շինություններ: Կարճ ասած` արժե այցելել:
Իսլանդիա
Իսլանդիան ամենաինքնատիպ պեյզաժներով հարուստ երկիրն է: Հրաշալի բնություն, սառցակալած ջրվեժներ, գեղեցիկ լուսաբաց և մայրամուտ:
Մորեյն լիճը
Թվում է թե ինչ յուրահատուկ բան կարող է լինել լճի մեջ: Ի տարբերություն այլ լճերի, Մորեյն լիճը ունի այդ յուրահատկությունը: Քանի որ այն առաջանում է սառցաբեկորների հալվելու արդյունքում` այն արևի ճառագայթների ներքո ստանում է գեղեցիկ բաց կապտավուն երանգավորում, որը, համաձայնվեք որ շատ գեղեցիկ է:
Մորեյն լիճը գտնվում է Կանադայում:
Պետրա քաղաքը
Մոտավորապես մեր թվարկությունից առաջ 1200 թվականին կառուցված այս քաղաքը, որը գտնվում է Հորդանանում, կարելի է մտնել միայն ժայռաբեկորների մեջ առաջացած նրբանցքները հաղթահարելով, բացի այդ այն քաղաք է` ամբողջությամբ կառուցված մեկ քարից: